ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ. Ազատություն

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, «Ազատությանը» հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

Խաչատրյանն ասաց, որ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել, բայց չմանրամասնեց՝ ինչ հոդվածներով։ Ասաց միայն, որ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում և այն որակում է ապօրինի։

Փաստաբանը նաև նշեց՝ քիչ հավանական է, որ նիստը կայանա այսօր, քանի որ շատ են գործի մասին նյութերը և ժամանակ է պետք դրանց ծանոթանալու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։