Արայիկ Հարությունյանը ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախում շարունակվող բարեգործական ծրագրերի համար՝ ընդգծելով, որ միայն հայ ժողովրդի միասնական ջանքերով է հնարավոր արագ հաղթահարել հետպատերազմյան ծանր շրջանի դժվարությունները և պլանավորել զարգացման ծրագրեր:

Ալեք Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել, որ Հայ կրթական հիմնարկության ծրագրերի շրջանակում պատրաստվում են Արցախում կրթության զարգացման գործում աջակցության լրացուցիչ աշխատանքներ իրականացնել: 

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: