Վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Մարտի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մարտի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված Նվեր Սամսոնյանը մահացել է:
Քննությունը շարունակվում է, տեղեկացնումէ ոստիկանությունը։