Հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը. նախարարություն

Հրապարակում ենք Մշակույթի նախարարության հաղորդագրությունն ամբողջությամբ։

Ապրիլի 5-ին ԶԼՄ-ներում տեղ գտած ու մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը:

Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Մշակույթի նախարարությունը համագործակցում է համապատասխան իրավապահ մարմինների հետ` խնդրո առարկա մշակութային արժեքների հայտնաբերման ուղղությամբ: