Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝ մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարտի 18-ին ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում` մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 16-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռիի և Տավուշի, կնվազի 5-7 աստիճանով: