Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր, ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին․ Վարազդատ Կարապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Խանութների ու ռեստորանների, արտադրամասերի ու հյուրանոցների, այլ հազարավոր փոքր բիզնեսների տերե՛ր,Ժ ամն է։ Ձեր խնայածը այսօր պետք է հայրենիքին։

Այսօր սկսում ենք «10 միլիոն դրամ» շարժումը։ Ջանացե՛ք, հավաքեք ձեր վերջին խնայողությունները և տվեք հայրենիքի, ձեր ընտանիքի, նաև՝ ձեր բիզնեսի՛ պաշտպանության համար։ Քաղաք առ քաղաք, շրջան առ շրջան ճանաչում եմ ձեզ։ Միասին կարո՛ղ ենք։

Կիսվե՛ք այս կոչով, նշեք գործարարներին, հիմա՛։ Իմ այս գրառման մեկնաբանության մեջ դրեք ձեր փոխանցման անդորրագիրը։

Այս պահին հայրենիքի կողքը կանգնողը հետո կվարձատրվի հազարապատիկ և՛ պետության, և՛ ժողովրդի կողմից։

Հայրս այսօր իր բիզնեսի ողջ շահույթն ու խնայողությունը՝ 10 միլիոն դրամ, փոխանցեց Հայաստան համահայկական հիմնադրամ՝ հայրենիք ունենալու համար։ Ի գո՛րծ»։