Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ ասուլիս կտան Խոակին Կապառոսն ու Հենրիխ Մխիթարյանը

 Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հենրիխ Մխիթարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Խոակին Կապառոսի՝ Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումից հետո կայանալիք հետխաղային ասուլիսի համար հարցերը ևս պետք է ուղարկել [email protected]  էլ.հասցեին՝ ոչ ուշ քան խաղավարտից հետո՝ 10 րոպեի ընթացքում:

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: