Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

Դեկտեմբերի 29-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում «Ֆոլքսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Վաղինակ Մխոյանին, որը մահացել է:
Կատարվում է քննություն, տեղեկացնում է Ոստիկանությունը։