Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում լեռնադահուկային համալիրի տարածքում ձնահյուսի հետևանքով զոհվել է երեք մարդ. Factor.am

Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում լեռնադահուկային համալիրի տարածքում ձնահյուսի հետևանքով զոհվել է երեք մարդ: Տեղեկությունը տարածում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մահացածների թվում է 1,5 տարեկան երեխա: 14-ամյա դեռահասը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Ձնահյուսը ձյան տակ է թողել մի քանի շինություն: 3 մետր բարձրությամբ ձյունով է ծածկվել 500-600 քառակուսի մետր տարածք: Որոնողափրկարարական աշխատաններին մասնակցել է 243 մարդ և տեխնիկայի 29 միավոր:

© factor.am