«Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը». Բագրատյանը` տնտեսության մասին

«Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը». Բագրատյանը` տնտեսության մասին
«Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը». Բագրատյանը` տնտեսության մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին անդրադարձել է ՀՀ տնտեսությանը: «Ֆեյսբուքում» կատարած նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«ՀԲ-ի տվյալներով, ՀՀ տնտեսությունը 2012թ 2011-ի համեմատ աճել է 7.1% (ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն) և կազմել է 9.9 մլրդ դոլար 2011-ի 10.1 մլրդ-ի դիմաց։

Իսկ ընդհանրապես, վերջին տարիներին ՀՀ ՀՆԱ-ն անընդհատ աճում է, բայց 2008-ի 11.6 մլրդ դոլարից 2012-ին դարձել է 9.9 մլրդ դոլար (http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD

Բա այսպիսի բաներ։ Սա ես կանվանեի «բացասական դեֆլյատորի հայկական սինդրոմ»։

Հիշու՞մ եք դեռևս մայիսին սրա վերաբերյալ հարց էի բարձրացրել։ Ֆինանսների նախարար Դ.Սարգսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վ.Գաբրիելյանը, գյուղնախարար Ս.Կարապետյանը և ԱՎԾ պետ Ս.Մնացականյանը իմ 12 էջանոց նամակին իբր թե պատասխանել են 45 էջանոց մի գրությամբ, ուր հիմնավորում են բացասական դեֆլյատորի իրենց տեսությունը։

Այսինքն, տոկոսներով ՀՆԱ-ն պիտի աճի, բայց թվերով պիտի պակասի։ Է, մինչև ե՞րբ։ Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը»։

© Medialab.am