Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է և այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլիակադեմիա:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ֆուտբոլիզարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը:

Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացավ Հայաստանիազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: 

Նշենք, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: