Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել

Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել
Հակակարկտային կայանները անձրեւը կարկուտի՞ են վերածել

Ազգային ժողովում կարկտահարության խնդրի մասին քննարկումների ժամանակ Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ չգործող հակակարկտային կայանները հնարավոր է՝ հակառակ արդյունքն են տվել՝ կրակելու ժամանակ անձրևը վերածել են կարկուտի:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց՝ ինչքանո՞վ է մարդկային գործոնը դեր խաղացել, որ տեղի ունենա նման աննախադեպ աղետ, արվե՞լ է հետազոտություն: «Կա երկու տարբերակ՝ կամ որոշ հակակարկտային կայաններ չեն աշխատել, կամ էլ աշխատել են և կարկուտի մակարդակը բարձրացրել են, այսինքն՝ վերածել են աղետի: Հիմա չի բացառվում, որ դուք հակակարկտային գործողություն եք արել, մյուսները պրոկարկտային գործողություն են  արել»,- ասաց Փաշինյանը:

Ի պատասխան, Ռոբերտ Հովսեփյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը չի հետաքննել, թե իր ենթակայությամբ չգործող 32 կայաններն ինչպես են աշխատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ