Հրանտ Բագրատյանը` նախագահի թեկնածու. Նա հայտարարել է, որ կան «պրինցիպներ», որոնք չեն փոխվում

Հրանտ Բագրատյանը` նախագահի թեկնածու.  Նա հայտարարել է, որ կան «պրինցիպներ», որոնք չեն փոխվում
Հրանտ Բագրատյանը` նախագահի թեկնածու. Նա հայտարարել է, որ կան «պրինցիպներ», որոնք չեն փոխվում

Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում Հրանտ Բագրատյանը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու: Նախկին վարչապետի թեկնածությունը միաձայն հաստատվել է քիչ առաջ կայացած «Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին իր հնարավոր առաջադրման մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում Բագրատյանը գրառում էր կատարել, ուր նշել էր, որ «առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։

«Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»,-իր գրառման մեջ տեղեկացրել էր Հրանտ Բագրատյանը:

Այսօր արդեն, համագումարի ժամանակ ելույթ ունենալով, Հրանտ Բագրատյանը նշել է, որ չի կարծում թե իր որոշումը կանդրադառնա Լեւոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունների վրա:

«Կարծում եմ, որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք: Դուք դա տեսնում եք, ուղղակի կան «պրինցիպներ», որոնք չեն փոխվում»,-նշել է նա:

© Medialab.am