«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է ԲՏԱ նախարարությանը

«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

««Հայփոստ»-ի կառավարման դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Հայփոստ»-ը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։ Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։

 Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ,- գրել է Արշակյանը։