Հուսով եմ՝ մոտ ապագայում Արսեն Արծրունին կլինի ազատության մեջ․ Փաստաբան

Այսօր ստանձնեցի ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու իրավունքների պաշտպանությունը, տեղեկացրել է փաստաբան Նարեկ Ալոյանը

««Սևան» քրեակատարողական հիմնարկում Արսեն Արծրունու հետ հետաքրքիր զրույց ունեցանք ուղղման հոգեբանության մասին։ Կարծում եմ, որ Արսեն Արծրունին, առնվազն գիտակրթական ոլորտում, իր ուրույն ասելիքն ու անելիքն ունի։
Հուսով եմ, որ մոտ ապագայում Արծրունին կլինի ազատության մեջ։
27.04.2020թ-ին կատարեցինք երկար ու բարդ ճանապարհի առաջին քայլը», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալոյանը։

Հիշեցնենք՝ Արսեն Արծրունին հայտնի «Դրոյի» գործով ազատազրկված է 1994-ի դեկտեմբերից՝ 1996-ի դեկտեմբերի 10-ի Գերագույն դատարանի դատավճռով՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով: 2003-ին նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: