Էդմոն Մարուքյանը դիմել է Սուրեն Պապիկյանին

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Տեղեկացնում եմ, որ երեկոյան գրությամբ դիմել եմ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևյալ խնդրով՝

Հրազդանում տեղացած առատ կարկուտի հետևանքով մեծապես տուժել են համայնքի՝ մոտ 35 հա տարածությամբ կարտոֆիլի և լոբու դաշտերը։ Տեղի գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում, քանի որ հողից ստացվող բերքը նրանց սննդի և եկամտի միակ աղբյուրն էր։

Նախարարին խնդրել եմ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հրազդան համայնքի բնակիչներին կարկուտի հետևանքով կրած վնասների նվազեցման նպատակով պետական աջակցության որևէ ծրագրում հնարավորինս սեղմ ժամկետում ընդգրկելու համար:

Հուսով եմ՝ դրական պատասխան կստատանք։

Edmon Marukyan-ի լուսանկարը: