Խորհրդարանական ընտրություններում Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը շարունակելու ժողովրդավարության, բարեփոխումների ուղին․ Անդրեա Վիկտորին. տեսանյութ

Նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը շարունակելու ժողովրդավարության, բարեփոխումների ուղին: Այդ մասին այսօր «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Դեսպանը նկատել է նաև, որ Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ քաղաքացիական հասարակություն: Խոսելով հայաստանյան քաղհասարակության խնդիրների մասին, Վիկտորինն ասել է, որ մեր երկրում քաղհասարակությունը քննադատության է ենթարկվում: «Այն կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքների պաշտպանության, արժեհամակարգային հարցերը, խաղաղասիրությունը դարձել են ատելության խոսքի, մեղադրանքների թիրախ», -ընդգծել է Անդրեա Վիկտորինը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում