Ինչ կասեն գծատերերը Տարոնին

Ամառային շրջանը Հայաստանում վրացական տպավորությունների շրջան է, քանի որ հարյուր հազարավոր հայաստանցիներ գնում են Վրաստան հանգստանալու, եւ հետո Հայաստանում պատմում են այդ երկրում արձանագրված մի շարք զգալի փոփոխությունների մասին, հայտնում իրենց տպավորությունները:

Օրինակ, հայաստանցիներին շատ տպավորում է Վրաստանի ոստիկանության աշխատանքը, տպավորում է Վրաստանի մաքսակետերի աշխատանքը, տպավորում է Թբիլիսին, տպավորում են նոր կառուցվող ճանապարհները: Հայաստանցիների տպավորությունների շարքում է նաեւ Թբիլիսիի քաղաքային տրանսպորտը:

Օրինակ, գործընկեր Դավիթ Ալավերդյանը՝ Մեդիամաքս գործակալությունից, իր “Երեւան-Բաթումի-Երեւան` ճամփորդական նոթեր”-ում տեղեկացնում է, որ Թբիլիսիում բոլոր երթուղային տաքսիներն այլեւս պետական են, բոլորը միանման դեղին, շարժվում են ըստ չվացուցակի եւ չեն վերցնում նստատեղերի քանակից ավելի մարդ: Եվ մի ուշագրավ հանգամանք էլ՝ այդ մեքենաները ռուսական Գազելներ չեն, այլ Ֆորդ Տրանզիտ մակնիշի մեքենաներ:

Քաղաքային տրանսպորտի խնդիրը գերկարեւորներից է Երեւանում: Այդ տրանսպորտը խնդիր է ոչ միայն ենթակառուցվածքային, այլ նաեւ բարոյահոգեբանական առումով, որովհետեւ Երեւանի երթուղային տրանսպորտը ուղակիորեն նվաստացում է երեւանցիների համար, որոնք ստիպված են երթեւեկել անտանելի, անմարդկային պայմաններում: Կիսախարխուլ ռուսական Գազելներ, տարրական հիգիենայի կանոնները չբավարարող վարոդներ, միմյանց վրա լցվող մարդիկ: Դա է Երեւանի քաղաքային տրանսպորտի պատկերը: Երեւանի մեկը մյուսին հաջորդող քաղաքապետերը խոստանում են փոխել պատկերը, իբր ավտոբուսներ են ներկրվում Երեւան, բայց պարզվում է, որ դրանց վարորդ հնարավոր չէ գտնել:

Իրականում ի՞նչն է խանգարում Երեւանում էլ փոխել վիճակը: Ժամանա՞կը, փողի բացակայությո՞ւնը, թե ցանկությունը:Կարդալ ավելին