Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»։