Քանի մարդ է պատվաստվել այսօր Վանաձորում

«Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառման ընթացքում, որն անց կացվեց այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ, պատվաստվել է 451 քաղաքացի։

Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։

Վանաձորում ընթացող «Եկե՛ք պատվաստվենք» միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում միացել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։