Ի՞նչ է «կրվել» Սերժ Սարգսյանը Կորեայում

Ի՞նչ է «կրվել» Սերժ Սարգսյանը Կորեայում
Ի՞նչ է «կրվել» Սերժ Սարգսյանը Կորեայում

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Սերժ Սարգսյանը ձմեռային արձակուրդն անց է կացնում Հարավային Կորեայում, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ:

Սերժ Սարգսյանը անցյալ տարի իր արձակուրդը անց էր կացրել կրկին Հովիկ Աբրահամյանի հետ: Այն ժամանակ խոսակցություն կար, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին իր հետ տարել է ապահովության համար, որպեսզի վերջինս իր թիկունքում ինտրիգներ չկազմակերպի: Երեւում է, այս անգամ էլ է Սերժ Սարգսյանը նրան «պատանդ» տարել, նկատի առնելով տարեվերջին սկսած «ներքաղաքական պայքարը»:

Այն ժամանակվա «արձակուրդից» հետո ԵԽԽՎ-ում հնչեց Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին, կազինոյում պարտված գումարների մասին: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին հանեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից, Սերժ Սարգսյանն էլ ստորագրեց հայ-ռուսական վասալային համաձայնագրերը:

Մամուլում տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանը Կորեայում բուժման կուրս է անցել, նրան ցողունային բջիջների իմպլանտացիա են արել:  Դա, ըստ մամուլի, լավ արդյունք է տալիս արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում:

Մինչ Սերժ Սարգսյանը երիտասարդանում է Կորեայում, Հայաստանում շարունակվում է ծերացման ընթացքը բառի բուն ու անուղղակի իմաստով: Ծերանում է Հայաստանի բնակչությունը, նեխել է պետական կառավարման համակարգը, դեգրադացվել են քաղաքական ինստիտուտները, քաղաքական համակարգը, սոցիալ-տնտեսական վիճակը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ:

Այս ֆոնին, Հայաստանում ծավալվել է մի «բանավեճ», որի կողմերը փորձում են իրար վրա բարդել Հայաստանի բոլոր դժբախտությունները: Կարդալ ավելին