Օդի ջերմաստիճանը կնվազի, և Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է․

ՀՀ գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10…-12°C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները:

Խորհուրդ է տրվում տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով։