Ժողովրդի զգալի շերտ գործող վարչակազմին մեղադրում է, որ դուք դեռ բանտում չեք, դուք ուզում եք Ջին Շարփի գրքով հեղափոխություն անել, լավ էլի. Սուրեն Սահակյանի նամակը՝ ընդդիմության տեխնոլոգին

Հասարակական, քաղաքական գործչ Սուրն Սահակյանը փողոցային պայքարի հեղինակներին բաց նամակ է հղել,

«Բաց նամակ փողոցային ակցիաների «քաղտեխնոլոգին»

Հարգելի․․․ դախո,
մեռանք ասելով, որ Ջին Շարփի գրքով վերջին գունավոր հեղափոխությունը եղել ա շատ տարիներ առաջ ու շարունակվել ա էնքան, մինչև դրա դեմը առնելու ձևը գտել են։ Որպեսզի համաձայն էդ գրքի թափած բոլոր ջանքերը ջուրն ընկնեն, ընդամենը պետք ա ոստիկանությունը օրենքի ու իրավունքի շրջանակներում գործի։ Էդ գրքում գրածի փիլիսոփայությունը Սադամ Հուսեյնի կառուցած քաղաքական համակարգերի տիպի համակարգերը տապալելու մասին ա։

Ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը էդպիսին չեն եղել։ Դրա համար ո՛չ 2018-ին էր դրանով հնարավոր հաջողության հասնել, ո՛չ էլ, առավել ևս, 2022-ին։ Այնուամենայնիվ, դու փորձել ես։ Բայց նույնիսկ պլագիատը չես կարողացել նորմալ անել։

1. Ցուցարարների կողմից կիրառվող բռնությունն ամբողջ կոնցեպտին դեմ ա։ Փողոցում մարդկանց վրա հարձակումը ձեր հոբելյանական 4-րդ լուրջ ձախողումն ա։ Քիչ ա, որ մարդիկ սովորաբար մեծ էմպատիայով չեն վերաբերում խուլիգաններին, մի հատ էլ ոստիկանության բանուգործի անունը օրենքի շրջանակներում նմաններին հայտնաբերելն ու վրաները քրեական գործեր շարելն ա։ Դա կարող ա միայն մարգինալ բռնարարների ոգևորել ու հաստատ ոչ նրանց, որոնց առաջ ճանապարհները ինքնանպատակ փակում եք ամեն օր։ Դու կասես բա ի՞նչ էր Ռադիոտունն ու Բաղրամյանը 2018-ին։ Ես էլ ասում եմ դրանք Փաշինյանի իմպուլսիվ բնավորությունից ծնված, պլանից դուրս սխալներ էին, որոնք կարող էին ամեն ինչին վերջ տալ։ Դրանք ընդամենը 3-4 օր հետո տեղի ունենային, հենց դրանով էլ ամբողջ պատմությունը կավարտվեր։

2. Ճիշտ ա, որ մի շարք երկրներում հաջողության համար սակրալ զոհ ա պահանջվել՝ երիտասարդ մեկը, ով ձևակերպված բողոքի շրջանակներում, քաղաքական հայացքների պատճառով ոստիկանության կողմից սպանվել ա կամ ինքնահրկիզվել։ Բայց, դեռ մի կողմ, որ վարչապետի շարասյան մի անպատասխանատու վարորդի կողմից վրաերթի ենթարկված զոհի առկայությունը քաղաքական նպատակներով շահարկելը բարոյականության հետ խնդիրներ ունի (ինչքան էլ վրաերթի ենթարկող հանցագործը ոստիկան լինի)։

Զուտ պրագմատիկ առումով ինչքան էլ դեպքը գրքի տառին համապատասխանեցնելու համար տարիքը փորձես իջեցնել ու մոմավառություն կազմակերպես, մի տեսանյութ հրապարակելը հերիք ա ամբողջ թեորիան փլուզելու համար։ Բայց նույնիսկ եթե էս օպերատիվ հարցերը կարգավորեք, հաջողությունը ձեզ համար անհասանելի ա, որովհետև նվազագույնը երկու ռազմավարական սխալ եք թույլ տվել։ Առաջինը հարցի ձևակերպումն ու ժամանակն ա, իսկ երկրորդը՝ գործող անձինք։ Տես, գրքում ո՞վ ա քաղաքական ռեժիմների դեմ պայքարում։ Ճիշտ ա, տարիներով ճնշված շերտերը։

Հիմա փողոցում գտնվող քաղաքական կոչվող խմբակները վերջին 25-30 տարում հանրային ընկալումներում անընդհատ ճնշողների դերում են եղել կամ որպես էդ ճնշումների շահառուներ։ Հիմա էլ նրանք քիչ ա՝ ներգրավված են պետական կառավարման համակարգում, այսինք՝ ձեր բառապաշարով «իշխանություն են», մի բան էլ պետական կառավարման ապարատի, դատական ու իրավապահ համակարգերի մի մասը իրենց վերահսկողության տակ ա։ Ու ստեղ մարդկանց համար մեծ հարց ա առաջանում, թե ճնշված կողմը ո՞րն ա։

Ժողովրդի զգալի շերտ գործող վարչակազմին մեղադրում ա, որ դուք դեռ բանտում չեք, դուք ուզում եք Ջին Շարփի գրքով հեղափոխություն անեք։ Լավ, էլի ։) Հարցի ձևակերպումն էլ ա շատ խոցելի։ Էն, որ գործող վարչակազմը մտմտում ա մի բան ստորագրի, միամտաբար կարծելով, թե դա խաղաղություն կբերի, անզեն աչքով էլ երևում ա։ Բայց ամեն չստորագրված օրը փողոցի համար էքզիստենցիալ ա։ Ու պետք ա քննել՝ եթե իրենք նույնիսկ էսօր վազելով գնան թղթեր ստորագրելու, նրանց ո՞վ ա թողնելու դա անել։ Բայց սա քննարկելու և անձնական համոզմունքների հարց ա։

Միանշանակը մի բան ա՝ Արցախը միայն Երևանի փողոցներում ակցիաներով փրկել անհնար ա։ Եթե դա նույնիսկ հնարավոր էր, ապա ամենահարմար պահը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն էր, բայց չստացվեց։ Անկեղծ ասած, տանել չեմ կարողանում research անող project manager տեսակդ, երբ մի 6-20 գիրք ես կարդացել ու ճարտար լեզվիդ զոռ տալով փորձում ես ապացուցել, թե հաջող քաղաքականությունը «քաղաքական» մտքերը որպես ապրանք հաջող վաճառելու բիզնես ա ընդամենը։

Համոզմունքդ, որ կրթությանդ բերումով հասել ես սոցիալ-քաղաքական բարդագույն հարաբերություններն ըմբռնելու բարձրակետին, իսկ հեղափոխությանը վերաբերվում ես որպես հերթական task-ի։ Ու, ըստ այդմ, իմ դարդը ոչ դու ես, ոչ էլ քեզ հավատացող քաղաքական խմբակների ճակատագիրը։ Ինձ հուզում ա մեր ժողովրդի ապագան և հույսն ու հավատը արդարության նկատմամբ։

Փողոցում հիմա անկեղծ մարդիկ էլ կան ու ցավալի կլինի, եթե քո/ձեր դախության պատճառով նրանք մի անգամ էլ հուսախաբ լինեն՝ վերջում գալով ծայրահեղ դեստրուկտիվ եզրահանգման՝ «միակ ելքը սրանց խփելն ա»։ Էս մտայնությունը տարիներով արգելափակել ա քաղաքական մտքի զարգացումը՝ արտագաղթի ծավալների մեծացման պատճառ դառնալով։

ՈՒ սա ես դեռ միայն գրքի մասին եմ գրել։ Չեմ անդրադարձել ականներին, որ դուք ինքներդ ձեր տակ տեղադրել եք փողոցում միմյանց նկատմամբ մրցակցության մեջ մտնելով, որովհետև անծանոթ եք Հայաստանի «ավանդական ընդդիմադիր պայքարի» կանոններին, գրքերում դրա մասն ոչինչ չկա։Մի անգամ էլ մտածի/եք նախանշված ռազմավարության արդյունավետության մասին, որովհետև Հայաստանն ու Արցախը ձեզ համար փորձադաշտ չեն։

Առայժմ»: