Ալմաթիում ցուցարարներն այրել են «Ղազախստան» հեռուստաալիքի շենքը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ցուցարարները այրել են «Ղազախստան» պետական ​​հեռուստաալիքի գրասենյակի շենքը, հայտնում է «Միր 24» հեռուստաալիքը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2022թ-ի առաջին օրերին նավթաարդյունահանող Մանգիստաուի շրջանի բնակիչները սկսեցին բողոքի ակցիաների դուրս գալ հեղուկ գազի կրկնակի թանկացումների պատճառով։ Կառավարական հանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է գները նվազեցնել , սակայն ցույցերը չդադարեցին ու տարածվեցին այլ քաղաքներում ևս։ Ղազախստանի ամբողջ տարածքում ինտերնետն անջատված է, մի շարք հեռուստալիքների հեռարձակումը դադարեցվել է։

Աղբյուր՝ Factor.am