«Մարդասպան համակարգը խժռում է իր ներկայացուցիչներին». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածին:

«Մարդասպան համակարգը խժռում է իր ներկայացուցիչներին։

Սա ցույց է տալիս, որ հենց Մարտի 1֊ին պետության և նրա քաղաքացիների դեմ կազմակերպած հանցագործության կատարողները ինչքան լավ են գիտակցում, թե դատաքննության օր առաջ սկսելը ինչ պատկեր է բացահայտելու հանրության համար և պատրաստ են ամեն քայլի՝ կարևոր վկաներին և իրազեկներին ոչնչացնելու համար կամ ինքնաոչնչանալու։

Հա, ի դեպ, առանց Հիտլերի և Գեբելսի էլ Նյուրնբերգյան դատավարությունը կայացավ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Սաքունցը։