«Մուրադ Մուրադյանին բնակարան հատկացնելու ավագանու որոշումը հակասոցիալական էր»

«Մուրադ Մուրադյանին բնակարան հատկացնելու ավագանու որոշումը հակասոցիալական էր»
«Մուրադ Մուրադյանին բնակարան հատկացնելու ավագանու որոշումը հակասոցիալական էր»

Երևանի ավագանու վերջին նիստի մի որոշմամբ բնակարան հատկացվեց 1975-1985 թ.թ. Երևանի քաղխորհրդի նախագահ Մուրադ Մուրադյանին, ով կնոջ հետ գրանցված է Սայաթ նովա 29 հասցեում, բնակվում է Բաղրամյան 53-ում և բնակարան ստացավ Մամիկոնյան փողոցի վրա կառուցված նոր էլիտար շենքում:

Ներկայացված գործերի հիմնավորման մեջ բացակայում էր նրա դիմումը բնակարան ստանալու խնդրանքի մասին և կադաստրից տեղեկանք այն մասին, որ նա իր անունով այլ բնակարան չունի, սակայն այդպես էլ ավագանին չանդրադարձավ իմ կողմից բարձրաձայնված այս փաստարկներին ու կայացրեց որոշում:

Պետության կողմից բնակարաններ հատկացնելու սոցիալական ծրագիրն այս սուղ պայմաններում շատ կարևոր ծրագիր է, եթե այն իրապես ապահովում է մեր երկրի տնազուրկ քաղաքացիներին: Իմ կարծիքով սա այդ դեպքը չէր:

Կարծում եմ Մուրադ Մուրադյանը պետք է հրաժարվեր այդ բնակարանից և առաջարկեր այն մեկ այլ ընտանիքի, որով իսկապես ցույց կտար իր սրտացավությունը և կփաստեր պետական գործիչ լինելու բարձր կոչումը:

«Բարև Երևան» խմբակցության երեք անդամներս դեմ ենք քվեարկել այս հակասոցիալական որոշմանը:

Անահիտ Բախշյան

© Medialab.am