Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ռեկորդային 67,8 հազար դեպք

Բրազիլիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է ռեկորդային 67,860-ով, ողջ ժամանակաշրջանում երկրոմւմ գրանցվել Է COVID-19-ի 2,2 միլիոն դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը:

Նախօրյակին վարակման նոր դեպքերի աճը կազմել Է 41 հազար: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակի տարածման ողջ ժամանակաշրջանում երկրում բժիշկները հայտնաբերել են վարակման 2 227 514 դեպք:

Ընդհանուր առմամբ մահացել Է COVID-19-ի հաստատմամբ 82 771 պացիենտ, մեկ օրում մահվան դեպքերի աճը կազմել Է 1284: Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցնում ինչպես կորոնավիրուսով վարակվածների, այնպես Էլ COVID-19-ի զոհերի թվով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: