Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. մաս 1

Առավոտյան զանգահարում ես Արսեն Թորոսյանի ու Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակներին, որպեսզի հետաքրքրվես նրանց թեստի արդյունքներով ու առողջական վիճակով, իսկ մի քանի ժամ անց խոսնակները քեզ առողջություն ու շուտափույթ ապաքինում են մաղթում կորոնավիրուսից։ Ահա այսպես սկսվեց և ավարտվեց առաջին օրը, երբ տեղեկացրին, որ նմուշառումը, որը վերցրել են, դրական արդյունք ունի և ինձ մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել։

Կորոնավիրուսի մասին, ինչպես և մյուս գործընկերներս, այս ընթացքում շատ եմ գրել։ Սկսել եմ գրել 2020 թվականի սկզբից, երբ վիրուսը դեռ Չինաստանում էր, հետո հասավ Ասիական այլ երկրներ, Եվրոպա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, համաճարակից վերածվեց համավարակի ու չշրջանցեց նաև Հայաստանը։ Վարակի առնչությամբ վերջին լուրը գրել եմ մայիսի 14-ին, ժամը 18։50-ին, իսկ արդեն 20։40-ից մամուլը սկսեց գրել այն մասին, որ լրագրող Նորայր Շողիկյանը վարակվել է կորոնավիրուսով։

Ամեն ինչ սկսվեց չոր հազով, թուլությամբ ու ջերմության բարձրացումով։ Այդ ժամանակ ռենտգեն հետազոտությունը ցույց տվեց, որ թոքերումս որևէ անհանգստանալու առիթ չկա, սակայն 4-5 օր անց հիվանդությունն ավելի խորացավ ու վարակը հաստատվելուց 2 օր առաջ նկատեցի, որ հոտի զգացողությունս կորցրել եմ։ Հիմա դժվար է առանց հոտերի ապրելը, անընդհատ ցանկանում ես ինչ-որ հաճելի բույր զգալ…

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։