Զարուհի Բաթոյանն արձագանքել է երրորդ սեռի վարչություն ստեղծելու մասին հրապարակումներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Ինձ իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահող կայքերը հիմա էլ սկսել են լուրեր տարածել, թե ես նախարարությունում թաքուն երրորդ սեռի վարչություն եմ ստեղծում: Մի պահ պատկերացրեցի… Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս:
Բայց էս ամենը թաքուն, որ ոչ ոք չիմանա (իհարկե բացի կոնկրետ կայքից): Դե կաբինետն էլ հո մեր մոտ չենք թողնի, տեղ ա պետք գտնել: Ընդհատակում»: