ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.
«Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։
Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»