Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է Ջերմուկում ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

Հայաստանում Էստոնիայի դեսպանը միացել է ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը:

«Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիյնա Կալյուրանդին:

Դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկությանը՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար»: Այս մասին նշված է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության Twitter-ի միկրոբլոգում։