Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ահազանգի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպով անցնող Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ահազանգի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանը նաև հայտնել է, որ Սամվել Վարդանյանը վաղը կհրավիրվի հարցաքննության։

Նշենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել տնային կալանք և 7 մլն դրամ գրամ կիրառել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ։ Ավելի վաղ Սամվել Վարդանյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել խուլիգանության հոդվածով։ Այնուհետև մեղադրանքը լրացվել էր քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով։

Հավելենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդատ Հարությունյանը հայտարարել էին, որ դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվելին, թքել նրա վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։