ԱԻՆ-ը հայտարարել է մրցույթ՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիներին հոգեբանական աջակցության ցուցաբերում կազմակերպելու համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է մրցույթ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիներին հոգեբանական աջակցության ցուցաբերում կազմակերպելու համար, որին կարող են դիմել մասնագիտացված անձինք և կազմակերպությունները։

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով մինչև 2021թ-ի մարտի 4-ը Armeps համակարգի միջոցով` https://bit.ly/3aMsEjR