Հաստատվել է կորոնավիրուսի 2085 նոր դեպք

Հայաստանում հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366 433 դեպքի:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 722 315 վերջին մեկ օրում` 5900 նոր թեստավորում: