Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին

Մայիսի 7-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Այս մասին  հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով  հյուրին՝  Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի  դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է  2019թ Արցախում  համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։

Իշխան Զաքարյանը համոզված է, որ Հայաստանի և Արցախի խնդիրները չի կարելի տարանջատել։ Այս տեսակետից Իշխան Զաքարյանը շեշտել է խնդիրներին գրագետ, համակարգային և սկզբունքային լուծումներ տալու անհրաժեշտությունը։

Երկուստեք մատնանշվել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես վստահելի դաշնակցի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի