Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային. հայտարարություն

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չեն փոխանցել Թուրքիային

«Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության ՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Սակայն, Արդարադատության նախարարության կողմից համացանցում տարածված՝ ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային փոխանցում չի իրականացվել։

Ավելին, Արդարադատության նախարարությունում նշված անձանց հանձնման կամ փոխանցման վերաբերյալ հարց չի քննարկվել», նշվում է ԱՆ հայտարարության մեջ։