Դեպի Ֆրանսիա առաքման սակագները իջեցվել են ավելի քան 35 տոկոսով․ Հայփոստ

Դեպի Ֆրանսիա առաքման սակագները իջեցվել են ավելի քան 35 տոկոսով։
Այս մասին հայտնում է Հայփոստ ՓԲԸ-ն։

«Նման հնարավորություն ստեղծվել է Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր` La Poste-ի հետ բանակցությունների արդյունքում:

Մինչև 1 կգ ծանրոցի համար նախկին 14,900 դրամի փոխարեն սահմանվել է 9,900 դրամ:

Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կիլոգրամի համար սահմանվել է 2,900 դրամ, նախկին 6,000 դրամի փոխարեն»,- նշված է հաղորդագրության մեջ։