Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի. դեսպանություն

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ  Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի: «Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սեւան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր։

Ըստ որոշման նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սեւան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը կարող է արտահանձնվել Թուրքիա։

Նա ապաստան էր գտել Հունաստանում հինգ տարի առաջ՝ փախուստի դիմելով թուրքական բանտից։ Նշենք նաև, որ դեռևս 2019 թվականին Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն էր ստացել: