Թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մեծ հերթերի մաս դառնալ․ Վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բանկի հերթից մի լուսանկար և հորդորել քաղաքացիներին թոշակ ստանալու համար բանկ չգնալ․

Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր եւ մասը դառնալ այսպիսի հերթերի: Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաեւ բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են օրինակ սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով:

https://www.facebook.com/pg/nikol.pashinyan/posts/?ref=notif