Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել

«Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակ Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ:

Այս մասին ռեժիսորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր անձնական էջում արված գրառմամբ:

440904932_8059647690734533_8469701606760448445_n.jpg (49 KB)

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է։  Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանն ամբողջ աշխարհում»,-նշել է նա:

Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատում է մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունի հարթել իր հետագա ուղին դեպի ավելի մեծ ձեռքբերումներ, քանի որ շատ ավելին է պետք անել աշխարհում էական փոփոխությունների հասնելու համար։