ԵՄ ներկայացուցիչները ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են Հայաստանի հարավում ԵՄ աջակցության առաջնահերթությունները

Ապրիլի 16-ին ԵՄ ներկայացուցիչները ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են Հայաստանի հարավում ԵՄ աջակցության առաջնահերթությունները: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից:

Քննարկումը կազմակերպվել էր Վասիլիս Մարագոսի առաքելության առցանց այցի շրջանակներում։ Սյունիքի մարզին անհրաժեշտ սոցիալ տնտեսական վերականգնման և հարատև կայուն զարգացման ուղղությամբ ջանքերը համատեղելու հնարավորությունների շուրջ քննարկմանը, որպես Եվրոպայի թիմ մոտեցման մաս, մասնակցեցել են նաև եվրոպական ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել արդյունավետ մտքերի փոխանակում ԵՄ-ն, Եվրոպայի Թիմ մոտեցման ներկայացուցիչների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղական Վաչե Տերտերյանի, Սյունիքի մարզի տարածքային կառավարման ներկայացուցիչների միջև։