Կորոնավիրուսը բյուջեին 90 միլիարդ դրամի վնաս է հասցրել. ի՞նչ սպասել առաջիկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Factor.am

Factor.am-ը գրում է․ Կորոնավիրուսի պատճառով այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բյուջե ծրագրվածից 90 միլիարդ դրամ պակաս է մտել: Համավարակը լուրջ հարված է հասցրել թե՛ աշխարհի, թե՛ մեր երկրի տնտեսությանը, և դեռ պարզ չէ՝ երբ է կարգավորվելու այս իրավիճակը: Հայաստանի կառավարությունում ստեղծված ճգնաժամից ելքեր են փնտրում:

«Պետք է ցավով արձանագրել, որ 2019 թ-ի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակում մեր ունեցած տնտեսական աճի տեմպը կորսված է, և մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես ենք դուրս գալու ճգնաժամից,- գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել,- Տնտեսությունը, առաջին հերթին, ձևավորվող ավելացված արժեքը և պետական բյուջեի եկամուտներն են, որ նաև ապահովում են մեր երկրի անվտանգային կարիքները, որը մեզ համար եղել է առաջնահերթություն, կա առաջնահերթություն և առաջիկայում էլ լինելու է առաջնահերթություն»: