Վիետնամում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում բնակվող փոքրաթիվ հայերը սեպտեմբերի 27-ից ի վեր զանգում և այցելում էին Հանոյում ՀՀ դեսպանություն՝ առաջարկելով իրենց համեստ ծառայություններն՝ Արցախյան գոյամարտում Մայր Հայրենիքին աջակցելու նպատակով: Աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվեց օնլայն համակարգող խումբ, որի կազմում ընդգրկվեցին Igor Mirzoyan-ը, Vardan Muradyan-ը և Rob Tumasyan-ը:
ՈՒսումնասիրելով ՀՀ և Արցախի հրատապ կարիքների ցանկը և քննարկելով, թե Վիետնամում ինչը կարելի է օպերատիվ կարգով գտնել, ՀՀ ՊՆ-ի հետ քննարկումների արդյունքում՝ որոշվեց Հայաստան առաքել անջրաթափանցիկ անձրևանոցներ՝ բանակի համար: Սոցիալական ցանցերում զետեղված հայտարարությունն անմիջապես լայն արձագանք գտավ Վիետնամում բնակվող հայերի շրջանակում: Անձրևանոցների առաջին խմբաքանակը՝ թվով 1200 հատ, արդեն մեկ շաբաթ է հասել է Հայաստան:
Ստորև ներկայացնում եմ այն նվիրատուների անուններն, ովքեր բացի «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցումներ կատարելուց, ունեցան նաև իրենց մասնակցությունն այս կարևորագույն նախաձեռնության իրականացման գործում:
Վիետնամում ՀՀ դեսպանության և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին: Մեր աշխատանքները շարունակվում են: Վահրամ ԿաժոյանՀՀ դեսպան