Միքայել Համբարձումյանը և Արմեն Աբազյանը նշանակվել են ԱԱԾ տնօրենի տեղակալներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Միքայել Համբարձումյանը և Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության տնօրենի տեղակալներ։

Նկատենք, որ Միքայել Համբարձումյանը տարիներ շարունակ ԱԱԾ աշխատակից է և մինչ այժմ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետն էր։ Իսկ Արմեն Աբազյանը բոլորովին վերջերս նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ՝ դեպի ԱԱԾ ճանապարհը ըստ օրենսդրության կազմակերպելու համար։