Համացանցի ազատություն 2018. Հայաստանը «մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը. «Ազատություն»

Համացանցի ազատություն 2018. Հայաստանը «մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը. «Ազատություն»
Համացանցի ազատություն 2018. Հայաստանը «մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը. «Ազատություն»

Հայաստանն էապես բարելավել է դիրքը եւ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած«Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցում (Freedom on the Net 2018) «մասամբ ազատ»-ից տեղափոխվել է «ազատ» երկրների շարքը:

«Ազատության» փոխանցմամբ զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի պարագայում բարելավումն ուղղակիորեն կապված է «թավշյա հեղափոխության» հետ:

«Հայաստանի քաղաքացիները հեղափոխություն են կատարել՝ ակտիվորեն կիրառելով սոցիալական ցանցերի մեդիա հարթակները, հաղորդակցության հավելվածները և համացանցով իրադարձությունների ուղիղ հեռարձակումները (live stream)»,- ասված է զեկույցում:

Հայաստանը համացանցի ազատության առումով աշխարհում գրավել է 27-րդ տեղը: Տարածաշրջանից առջևում միայն Վրաստանն է, որը զբաղեցնում է 25-րդ տեղը: Ադրբեջանը համարվում է «մասամբ ազատ» և 60-րդ տեղում է:

«Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցում ասվում է, որ մեծ թվով երկրներում իշխանությունները խստացնում են հսկողությունը օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ:

Բացի այդ, իշխանությունները «կեղծ» (fake) տեղեկատվության դեմ պայքարի պատրվակով լռեցնում են այլախոհներին, ինչը խարխլում է հանրության վստահությունը ոչ միայն համացանցի, այլև ընդհանրապես դեմոկրատիայի նկատմամբ: