Ինչ է կատարվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում. Տեսանյութ

Ինչ է կատարվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում. Տեսանյութ
Ինչ է կատարվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում. Տեսանյութ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Ռուբիկ Ստեփանյանը երեկ այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ պարզելու դատապարտյալների կողմից իրականացված անհնազանդության ակցիայի պատճառները:

«Մեզ այստեղ տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին, երրորդ և չորրորդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետև այրվող առարկաներ են նետել պատուհանցի դուրս, ինչի հետևանքով այրվել է ՔԿՀ խոտածածկ տարածք»,- Ֆեյսբուքի սոցիալական ցանցի ուղիղ եթերով ասել է Անի Սամսոնյանը:

Ըստ նրա՝ կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պատշտապություն «զոն նայողների»:

Մանրամասները՝ տեսանյութում.