Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասել, Քոքոբելյանը՝ այլ բան հասկացել (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասել, Քոքոբելյանը՝ այլ բան հասկացել (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասել, Քոքոբելյանը՝ այլ բան հասկացել (Տեսանյութ)

«Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի ասածներին, թե չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգությունից» անկախ գործունեություն վարեն, Aravot.am-ին ասաց.« Ի սկզբանե չէի տեսնում, որ այս երկու կուսակցությունների համագործակցությունը կբերի դրական արդյունք: Հաշվի առնելով այն տարբերությունները՝ ե՛ւ մարդկային ռեսուրսների ե՛ւ անցած ճանապարհի մասով, այսքան արագ միավորումը իր հիմքում չունի այնպիսի հարաբերություններ ու իրար հանդեպ վստահություն, որ բերի այնպիսի դրական արդյունքների»:

Տիկին Ալավերդյանի համար իրարից անկախ գործունեությունը ավելի սպասելի էր. «Քան թե տեսնեի նոր ու ուժեղ թիմ, որը պատվով կրում է ընդդիմադիր խմբի պարտականություններն ու պատիվը»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը , թե խորհրդարանի ընտրություններից հետո երկու ուժերի առաջնորդները պետք է հրաժարվեին մանդատից եւ այս կապակցությամբ «Ազատ դեմոկրատներ» -ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հերքմանը, տիկին Ալավերդյանն ասաց, թե պարոն Հովհաննիսյանը մի բան է ասել, «Ազատ դեմոկրատները» այլ բան են հասկացել. «Բացարձակապես չեմ կասկածում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացել է իր ասածը եւ իր ստացած պատասխանն այդպես, իսկ «Ազատ դեմոկրատները» հասկացել են ուրիշ ձեւ»: Մանրամասները՝ տեսանյութում