Արցախի նախագահը 2021 թ. ձմեռային զորակոչի եւ զորացրման հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել  է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն:

Ըստ հրամանագրի` 2021 թվականի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: