Հայաստանը մի շարք պարենային ապրանքներով ինքնաբավ է. խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա

Վերջին օրերին տեղեկություն է շրջանառվում, որ քաղաքացիների մի մասը խուճապահար մեծ քանակով պարենային ապրանք է գնում խանութներից։ Պատճառը, հավանաբար, Հայաստանում կորոնավիրուսի հայտանբերման առաջին դեպքն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը արդեն իսկ հանդես են եկել կոչով՝ խուճապի չմատնվել և մեծաքանակ գնումներ չկատարել, քանի որ երկրում պարենային ապրանքների և, առհասարակ, որևէ ապրանքի պակասություն (դիֆիցիտ) չկա` բացառությամբ բժշկական դիմակների (դրանք, սակայն, առկա են բոլոր հիվանդանոցներում և բուժ հիմնարկներում)։

Հայաստանը պարենային մի շարք ապրանքներով ինքնաբավ երկիր է, այսինքն արտադրվող ապրանքի քանակը բավարարում կամ գրեթե բավարարում է երկրի ներսում գոյություն ունեցող պահանջարկը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է այն ապրանքների ցանկը, որոնցով Հայաստանը ինքնաբավ է։

Գերարտադրություն 

Կարտոֆիլ 102.6 %
Վարունգ 101.6 %
Լոլիկ129.0 %
Կաղամբ100.6 %
Ձուկ 109.0 %
Ոչխարի, այծի միս 128.6 %
Տաքդեղ 103.3 %
Խնձոր105.9 %
Ծիրան179.5 %
Դեղձ 110.8 %
Կեռաս160.8 %
Բալ124.3 %
Սալոր154.1 %
Խաղող 104.8 %

Բարձր ինքնաբավության աստիճան ունեն հետևյալ անուն ապրանքատեսակները

Գարի 97.4 %
Ձու99.5 %
Տավարի միս 89.2 %
Կաթ 86.8 %
Վարսակ85.6 %
Սմբուկ99.9 %
Գլուխ սոխ91.2 %
Սխտոր99.0 %
Լոբի83.1 %
Բոստանային մշակաբույս98.7 %
Կանաչ լոբի99.9 %
Ընկույզ94.9 %

Տեղեկատվության ստուգման կենտրոն