Չինաստանը կշարունակի նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը. ԱԳՆ խոսնակը ԼՂ խնդրի մասին

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի դիրքորոշումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս հարցին խոսնակն անդրադարձել է ապրիլի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի հարցում Չինաստանի դիրքորոշումը պարզ է և հաստատուն։ Մենք հույս ունենք, որ համապատասխան կողմերը վեճերը կլուծեն քաղաքական երկխոսության միջոցով և կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ Չինաստանը շարունակելու է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը»,- ասել է Լիցզյանը։